Ի՞նչ է կատարվում Արցախում. Սամվել Բաբայանի կուսակցությունը երկրորդ փուլում կաջակցի՞ Մասիս Մայիլյանին

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը առաջիկա 1-2 օրվա ընթացքում կհրապարակի կուսակցության քաղաքական խորհուրդի որոշումը՝

նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանին աջակցելու վերաբերյալ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի մամուլի ծառայության պատասխանատու Անուշ Դոլուխանյան։

Նա անդրադարձավ նաև նախօրեին Մայիլյանի հայտարությանը, որտեղ վերջինս հորդորում էր քաղաքացիներին բոյկոտել ընտրությունների երկրորդ փուլը և չգնալ քվեարկության։
«Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ որպես առանձին ուժ նախագահական ընտրություններում, այո, սատարել է ինքնառաջադրված թեկնածու Մասիս Մայիլյանին, բայց դաշինք չի կազմել, որևէ քաղաքական միավորման, մասնավորապես «Նոր Արցախ» քաղաքական դաշինքի հետ, ուստի Մայիլյանի ընտրություններին չմասնակցելու կոչը չի կարող վերագրվել նաև մեզ»,-ասաց Դոլուխանյանը։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Մայիլյանն ու Բաբայանը որոշակի տարաձայնություններ ունեն՝ Դոլուխանյանն ասաց որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
«Բաբայանը և Մայլյանը գործակցել են «Միասնական հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագրի շրջանակներում։ Մայիլյանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է կուսակցության ծրագիրը և նախագահ ընտրվելու դեպքում հետամուտ է լինելու այդ ծրագրի իրագործմանը։

Իսկ անձնական հարթությունում՝ առավել ևս այս երկու քաղաքական գործիչները որևէ տարաձայնություն չունեն»,-ասաց նա։
Անդրադառնալով նախօրեին Ստեփանակերտում անցկացված բողոքի ակցիաներին՝ նա նշեց, որ հետընտրական գործընթացները միշտ չէ, որ հարթ են անցնում։
«Երեկ Ստեփանակերպում կատարվածը մարտի 31-ի ընտրություններում ժողովրդի մի մասի վստահության քվեն ստացած ակտիվիստների բողոքի դրսևորումն էր:

Ակցիայի կազմակերպիչները խնդիր ունեն առաջին հերթին վերջնական ձևակերպում տալու իրենց պահանջներին»։
Հիշեցնենք, որ երեկ Մասիս Մայիլյանն հայտարարել էր, որ քաղաքացիներին կոչ է անում նոր կորոնավիրուսի համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին Արայիկ Հարությունյանը ստացել էր 49,26% ձայն իսկ Մասիս Մայիլյանը՝ 26,4%։ Թեև Մասիս Մայիլյանը նախագահական ընտրություններում երկրորդ տեսղում էր, սակայն նրա ղեկավարած «Նոր Արցախ» կուսակցությունը խորհրդարանակն ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 4,5 տոկոսը, ինչը նշանակում է, որ դաշինքը ներկայացված չի լինի խորհրդարանում։

Փոխարենը նրան աջակցող «Միասնական հայրենիքը» երկրորդ առավելագույն ձայներ ստացած ուժն է։ Սա շատերին հիմք էր տվել ասելու որ Մայիլյանի ստաված 19 360 քվեից 17 365-ն իրականում Սամվել Բաբայանի ստացած քվեներն են, ճիշտ այդքան ձայն է ստացել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում։

Աղբյուր

(Visited 54 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS