Ի՞նչ իրավիճակ է Վարդենիսում․ Կան 50-ից ավել մեկուսացվածներ

ArmLur.am-ը գրում է․ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեկվանից խիստ հսկողություն է։

Ինչպես հայտնի է, մարզում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը հայտնաբերվել է պոլիկլինիկայի բժշկուհու մոտ, որի շփման շրջանակը բավականին մեծ է։
Երեկվանից փորձ է արվում մեկուսացնել նրա հետ ավելի սերտ շփում ունեցող անձանց, որոնց թիվը ArmLur.am-ի տեղեկություններով, 50-ից անցնում է։

Սակայն այդ թիվն առաջիկայում ավելանալու է, քանի որ բժշկուհին այս օրերին մի քանի վայրեր է այցելել եւ այցելուներից ու գործընկերներից բացի շփվել նաեւ այլ մարդկանց հետ։
Մեր տեղեկություններով, այս պահին մեկուսացած անձինք նրա հետ նույն աշխատասենյակում գտնվող գործընկերներն ու ընտանիքի անդամներն են, որոնց հետ ավելի սերտ է եղել շփումը։

Սակայն այս պահին թեստավորում դեռևս անցնում են միայն նրա ընտանիքի անդամները, մյուսները միայն մեկուսացվել են։ Այժմ ավելի խիստ վերահսկողություն է իրականացվում քաղաքում՝ ելումուտի հետ կապված։

Սակայն նկատենք, որ այս օրերին այնտեղ խիստ հսկողություն միշտ էլ եղել է․ «Վարդենիս-Արցախ ուղղությունը դեռեւս Արցախի ընտրություններին ընդառաջ վերահսկողության տակ է եղել, անցակետ է տեղադրված եղել։ Իսկ հիմա արդեն Վարդենիս–Երեւան ճանապարհին են ոստիկաններ։

Նյութի աղբյուրը՝ bavnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS