Իրանից ժամանած 32 քաղաքացի մեկուսացվել է և գտնվում է Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում։
Այս մասին այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատման առաջին դեպքի վերաբերյալ ասուլիսին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Կորոնավիրուսի 117 թեստ ենք արել, որից մեկն է եղել դրական։ Մեկուսացվել է 32 քաղաքացի։
Նրանք մեկուսավել են Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում»,-նշեց նա։
(Visited 105 times, 1 visits today)