Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել անձնագրային բաժնի պետը. Պաշտոն է ուզել, մերժե՞լ են

Ինչպես արդեն հայտնել ենք, Կարապետ Թումասյանն ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից։

Վերջինս իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

ArmDaily.am-ին Թումասյանի ազատման մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես մեր տեղեկություններով վերջինս որոշել է ազատման դիմում գրել այն բանից հետո, երբ ցանկացել է նշանակվել Անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, սակայն նրան մերժել են:

Նշենք, որ Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո նրա փոխարեն ԺՊ նշանակվեց տեղակալ Վահագն Մինասյանը: Եթե Մինասյանը նշանակվի վարչության պետ, ապա տեղակալի պաշտոնը թափուր կմնա, ինչին էլ հենց ձգտում էր Կարապետ Թումասյանը:

Նշենք, որ մենք դիմեցինք նաև ոստիկանության լրատվական բաժին, սակայն լրատվականից չմեկնաբանեցին Թումասյանի ազատման լուրը:

Նյութի աղբյուրը՝ armdaily.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS