Իշխանությունների կողմից փորձ է արվել թաքցնել կորոնավիրուսի տարածման փաստացի վիճակը. «COVID-19 Հայաստան» փաստահավաք խումբ

COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի վարակի տարածման ընթացքում իշխանությունների կողմից ի հայտ են եկել մի շարք բացթողումներ:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը մինչ այս պահը զերծ է մնացել ձեռք բերված փաստերը հրապարակելուց՝ խստագույնս պահպանելով ի սկզբանե որդեգրած սկզբունքը՝ այն է մինչև արտակարգ դրության ավարտն, անհրաժեշտության դեպքում, իր տիրապետած տեղեկություններն ու փաստերը տրամադրել բացառապես պարետատանը:

Հաշվի առնելով այն, որ առ այսօր այդպես էլ չի կարգավորվել պարետատան հետ արդյունավետ կապ հաստատելու հարցն, ինչպես նաև՝ չնայած հնչեցրած հայտարարություններին, կառուցողական համագործակցության առաջարկներին իշխանությունների կողմից ընդառաջ քայլեր չեն արվել, հակառակը՝ փորձ է արվել հասարակությունից թաքցնել նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված փաստացի վիճակը, գտնում ենք, որ այս փուլում կարևոր է հրապարակայնացնել առանձին փաստեր, որոնք իշխանությունը փորձել է թաքցնել հասարակությունից:

Գտնում ենք, որ իշխանության կողմից նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների հիմքում ընկած են ոչ թե հանրային առողջությունը պահպանելու, ռիսկերը չեզոքացնելու, սոցիալական բեռը թեթևացնելու, տնտեսությունը կայունացնելու, ինչպես նաև հասարակական համերաշխության մթնոլորտ ձևավորելու առաջնահերթություններն,

այլ իրական պատկերը, առանձին փաստերը խեղաթյուրելու, թաքցնելու միջոցով սեփական վարկանիշը պահպանելու, պատասխանատվությունը հասարակության վրա թողնելու գործելաոճ, ինչը կործանարար հետևանք է ունենալու թե՛ հանրային առողջության, թե՛ սոցիալ-տնտեսական ոլորտի վրա:

Միևնույն ժամանակ, չենք բացառում, որ նման գործելաոճի պատճառ կարող է լինել իշխանության անփորձությունն, անփութությունը և նման բարդագույն իրավիճակի հաղթահարման համար անհրաժեշտ գիտելիքների ու կարողությունների պակասը:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն ահազանգում է, որ ՀՀ իշխանության՝ կորոնավիրուսի վարակակիրների և կորոնավիրուսային մահերի քանակը թաքցնել փորձելու և թաքցնելու գործելաոճը կարող է հանգեցնել պետության և հասարակության համար վտանգավոր հետևանքների:

«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 043 20 52 63 հեռախոսահամարին կամ գրելով «covid19armenia@gmail.com» էլ․ հասցեին»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

(Visited 126 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS