Իջևանում դպրոցի տնօրենը ջարդել է աշակերտներից մեկի ծնողի դունչը…

Իջևանում դպրոցի տնօրենը ջարդել է աշակերտներից մեկի ծնողի դունչը

Iravunk.com-ի տեղեկություննրով օրերս Իջևանում՝ դպրոցի տնօրենը ջարդել է աշակերտներից մեկի հոր ծնոտը: Մեր աղբյուրի փոխանցմամբ դպրոցի տնօրենը վեճի է բռնվել դպրոցի աշակերտներից մեկի հոր հետ, վերջինիս ծեծի ենթարկել, ջարդելով նրա դունչը: Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում վերոնշյալ տնօրենը Իջևան քաղաքի Գուրգեն Էդիլյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Հրայր Պողոսյանն է եւ քանի որ տնօրենը ֆիզկուլտուրայի ուսուցիչ է հաճախակի թե՛ աշակերտների, թե՛ նրանց ծնողների նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերոնշյալ տնօրենը չունի մանկավարժական որևէ կրթություն և անչափ հեռու է մանկավարժ լինելու վեհ մասնագիտությունից: Ինչպես մեր աղբյուրն է հավաստիացնում ամբողջ դպրոցը վախի մեջ է վերոնշյալ տնօրենից, իսկ աշակերտներից շատերն էլ այնքան են վախենում նրանից, որ խուսափում են մասնակցել դասապրոցեսին: Ծնողները ելքեր են փնտրում դպրոցի տնօրեն՝ Հրայր Պողոսյանից ազատվելու համար, սակայն Պողոսյանը շատ է ինքնավստահ է, նա իր նեղ շրջապատում հայտնում է,որ իր ոտքը շատ պինդ է:
Ահաբեկված աշակերտներ, ծեծված ծնող, զարմացած ուսուցիչներ, այս բանաձևերով է գործում Իջևան քաղաքի թիվ 3-րդ դպրոցը, որի տնօրենը դպրոցը վերածել է բռնցքամարտի ռինգի: 

Ա. Ծատուրյան

 

(Visited 63 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS