Լավ լուր է հայտնել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Առողջապահության նախարարության և շվեյցարական Ռոշ դեղագործական ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում կրծքագեղձի քաղցկեղի բուժման թիրախային դեղամիջոց Տրաստուզումաբի (ապրանքային անունը` Հերցեպտին) մանրածախ շուկայական գինը մարտի 1-ից իջել է 30%-ով: Սա արդեն երկրորդ իջեցումն է. առաջին 10% իջեցումը եղել էր մոտ մեկ տարի առաջ:

Վերջին մեկ տարվա ընթացքում ունենք էական 40% իջեցում:

Նաև շուտով սկսվելու է ազգային ծրագրի իրականացումը ամբողջությամբ պետական միջոցների հաշվին:

Սպասում ենք դեղորարքի առաջին խմբաքանակի մատակարարմանը` մոտակա մեկ ամսվա ընթացքում:

(Visited 144 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS