«Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Գերման». Աննա Հակոբյան.

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի լուսանկարիչ Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ:

«Խորը վշտով տեղեկացա մեր լավ ընկեր, հայտնի լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին։ Գերմանի հեռանալով մեր հասարակությունը կորցրեց յուրահատուկ մի գույն, սրտացավ քաղաքացի և ուրույն ձեռագրով լուսանկարիչ։

Նա պատմության վավերագրողն էր, և հետագա սերունդներ նորանկախ Հայաստանի մասին իմանալու են նաև Գերմանի լուսանկարներից։Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին և հարազատներին,

ընկերներին և նրա արվեստը գնահատող հազարավոր մարդկանց։Լույս իջնի շիրիմիդ, սիրելի Գերման»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS