Խոշոր հրդեհ Երեւանի Ռուբինյանց փողոցում՝ գտնվող բնակելի շենքում մեկում.

Փետրվարի 20-ին՝ ժամը 12:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

 


Պարզվել է, որ թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են տարհանման միջոցառումներ. 7 քաղաքացու տարհանել են:

Ըստ նախնական տվյալների՝ ջերմահարվել են շենքի 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:11-ին:

Մանրամասները՝ Տեսանյութում

https://www.facebook.com/armtimes/videos/854739281709461/?t=5

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS