Խոշոր վթար Լոռիում. կա 19 վիրավոր.

Լոռու մարզում, այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝

Նոր Խաչակապ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՊԱԶ 672» մակնիշի 35 ՏF 147 համարանիշի եւ Opel մակնիշի 36 AO 038 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով «Պազ»-ը կողաշրջվել է. 19 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «ՊԱԶ»-ի մեջ եղել են Վանաձորում գործող կարի ֆաբրիկայի աշխատակիցները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS