Եթե չեք ցանկանում հայտնվել սրտաբանական բաժանմունքում, ապա խուսափեք այս մթերքներն օգտագործելուց:
Բեկոն, երշիկեղեն, վերամշակված միս
Այս մթերքներն իրենց վնասակարությամբ հավասարազոր են
ծխախոտին: Ապացուցվել է, որ վերամշակված մսի օգտագործումը բարձրացնում է աղիների քաղցկեղի առաջացման ռիսկը: Վերամշակված միսը պարունակում է վնասակար քիմիական միացություններ, որոնք նպաստում են քրոնիկական հիվանդությունների առաջացմանը, ինչպիսիք են՝ բարձր զարկերակային ճնշումը, սրտի հիվանդությունը, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունը:
Կարտոֆիլի չիպսեր
Ժամանակակից հասարակությունը սիրում է հարմարավետություն, սակայն դա չի նշանակում, որ պետք է ուտել մթերքներ շաքարի և աղի հավելմամբ: Պետք է ճիշտ սնվել: Չիպսերում պարունակվող պարզ ածխաջրերը մեծ վնաս են հասցնում անոթներին:
Քաղցրավենիք
Բոլորին է հայտնի, որ շաքարը սպիտակ մահ է, դրանից պետք է խուսափել, եթե հնարավոր է, այն
ընդհանարպես պետք է բացառել սննդակարգից: Քաղցրավենիք կերեք շաբաթական մեկ անգամ,
փոքրիկ չափաբաժիննեևով:
Չափից շատ սպիտակուց
Խորհուրդ է տրվում շատ ընդունել բուսական ծագման սպիտակուցներ, այլ ոչ թե կենդանական:
Վերջինը բարձրացնում է վատ խոլեստերինի մակարդակը
Ֆաստ-ֆուդ
Ֆաստ-ֆուդի օգտագործումը հանգեցնում է արյունատար անոթների բորբոքումներին: Ճարպերով հարուստ սննդի օգտագործումից հետո օրգանիզմում սկսում են բորբոքային գործընթացներ:
Էներգետիկ ըմպելիքներ
Այս ըմպելիքները շատ շաքար են պարունակում կարող են բարձրացնել արյան ճնշումը, կամ անեմիա առաջացնել: Դա չի նշանակում, որ սուրճը կամ թեյը պետք է բացառել սննդակարգից: Ամեն ինչ չափավոր:
Չափից շատ աղ
Աղը մեր օրգանիզմ է թափանցում, ոչ միայն այն դեպքում, երբ մենք ուտեստը համեմում ենք աղով, այլ նաև շատ այլ պատրաստի մթերքների միջոցով: Աղ պարունակվում է հացի, մարինացված վարունգի, հնդկահավի կրծքամսում և այլն: Աղի չափաբաժնի գերազանցումը բարձրացնում է արյան ճնշումը:
Կոկոսի յուղ
Կոկոսի յուղը պարունակում է հագեցած ճարպեր, և դա բարձրացնում է վատ խոլեստերինի մակարդակը: Սահմանափակեք հագեցած ճարպերի օգտագործումը, չհագեցած բուսական յուղերով՝ ձիթայուղով և արևածաղկի յուղով: