Խստագույնս հորդորում եմ վաղը փողոց դուրս չգալ․ Տիգրան Ավինյանը հանդես է եկել հանրությանն ուղղված կոչով.

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (Զատիկ):

Առաքելակական եկեղեցու հետևորդների, այդ թվում` ինձ համար Զատիկն առավել կարևոր տոներից մեկն է:
Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման շղթաների անկանխատեսելիությունն ու հավանական վտանգները՝ խստագույնս հորդորում ու խնդրում եմ վաղը փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների:

Եկեք այս տարի այս նվիրական տոնը նշենք տանը՝ մեր ընտանիքի անդամներով շրջապատված:
Վստահ եմ, որ բոլորս էլ հասկանում ենք, որ այս կոչն ու հորդորն անում եմ հանրային առողջությունը և անվտանգությունը պահպանելու կարևորագույն նպատակով:

Նշեմ, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը կանխելու է բոլոր մարդկային կուտակումները: Դրսևորե՛նք կարգապահություն և պատասխանատվություն, կանխե՛նք վարակի տարածումը:

Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Աղբյուր

(Visited 177 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS