Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված Էջմիածնի քաղաքացու նամակը, որը նա խնդրել է հանրայնացնել.

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված Էջմիածնի քաղաքացու նամակը, որը նա խնդրել է հանրայնացնել Էջմիածնի քաղաքապետ Diana Gasparyan/Դիանա Գասպարյանի միջոցով։

 


«Հարգելի՛ հայրենակիցներ…
Մինչև վերջերս մենք ապրում էինք բնականոն առօրյայով, մեր ամենօրյա հոգսերով ու աշխատանքով, հաճախում կրթական հաստատություններ, զվարճանում ու հանկարծ…մեկ վայրկյանում ամեն ինչ խառնվում է իրար…

Ստիպված ես լինում կայծակնային որոշում ընդունել, մեկ վայրկյանում թողնել ամեն ինչ և մեկուսանալ…Եվ սկսվում է բոլորովին նոր պատմություն ու էջ քո կյանքում…
Արդեն մի քանի օր է մեկուսացած ենք «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ»-ում…

 


Ինչքան էլ փորձենք, չենք կարողանալու ճիշտ և համապատասխան խոսքեր գտնել, որոնք արժանվույնս կարտահայտեն այն, ինչ զգում ենք մենք այստեղ։
Մեր ապրած տարիների ընթացքում առաջին անգամ զգում ենք, թե ինչ է նշանակում ՊԵՏՈՒԹՅԱՆ հովանավորություն, հոգատարություն, աջակցություն….

Կենցաղային կարիքներից մինչև սնունդը կազմակերպված է ամենաբարձր մակարդակով, ցանկացած խնդիր ծագելուն պես անմիջապես գտնվում են դրա լուծումները…
Տեսնելով այս ամենը՝ մեզ մնում է միայն ասել
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ բուժանձնակազմին…

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ սպասարկող անձնակազմին…
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ոստիկաններին….
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Կառավարությանը՝ ՎԱՐՉԱՊԵՏ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ…

 

Իմանալ ավելին


00:06 | 00:15
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ մեր ՊԵՏՈՒԹՅԱՆԸ՝ մեզ սատարելու, մտահոգվելու ու ապավինելու համար…
Վստահ ենք, այս ճգնաժամը ոչ միայն հաղթահարելու ենք, այլև դուրս ենք գալու պատվով ու հաղթանակած…»:

(Visited 515 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS