ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԻՐՎԱԾ ԵՐԳՉՈՒՀԻ…Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է…

Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Այսօր՝ փետրվարի 5-ին, հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է Գյումրիում: Հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում չորս երեխա էին՝ երկու տղա, երկու աղջիկ: Ֆլորան տան ամենափոքր երեխան էր:

Երգչուհին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։1973-ին նա մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանացել է առաջին մրցանակին:

1997-2001 թվականներին նա գլխավորել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը։

(Visited 52 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS