«Կառավարությունը տեղի տվեց». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարությունը տեղի տվեց․ կոնյուկտուրային լուծումներ՝ հակաճգնաժամային ռազմավարության փոխարեն Կառավարությունը գործարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ ծրագիրը։ Այն ևս վերաբերում է կոմունալ վճարումներին։

Ըստ այդմ, շահառու են հանդիսանալու այն անձինք, որոնց կոմունալ վճարումները փետրվար ամսին կազմել են՝ բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։

Ընդ որում, աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։
Հավելենք, որ այն դեպքում, երբ վճարումները կատարված են, այդ գումարները դեպոզիտ կդառնա։

Սա, իհարկե, դարձյալ կիաստ որոշում է, սակայն այն չէր լինի, եթե հասարակությունը համատարարծ չընդվզեր կառավարության երեկվա փաթեթե դեմ, որը, բառի իսկական իմաստով, աջակցության իմիտացիա էր։

Այսօրվա որոշումն ավելի բանական է, սակայն բացահայտում է կարևոր մի իրողություն․ կառավարությունը չունի հակաճգնաժամային հստակ ռազմավարություն ու առաջնորդվում է հասարակության արձագանքներով՝ ունենալով վախեր, որ երկրում կարող են բռնկվել սոցիալական լարվածության օջախներ։

Այս պատմության մեջ դրականն այն է, որ կառավարությունը հաշվի է նստում հանրային տրամադրությունների հետ, բացասական է այն, որ չկա հակաճգնաժամային ռազմավարություն ու կառավարությունը կիսատ լուծումների տիրույթում է՝ առաջնորդվելով կոնյուկտուրայի թելադրանքով»։

Նյութի աղբյուր mamul.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS