ԿԱՐԵՎՈՐ. Ողջ ներուժն ուղղել այս դրամահավաքին. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգները,

ինչպես նաև դրանից բխող առողջապահական, սոցիալ-տնտեսական համաշխարհային մարտահրավերները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ընդգրկուն ու համապարփակ ձևաչափով ընդլայնում է «COVID-19 Հայաստան․միասին հաղթահարենք համաճարակը» խորագրով համահայկական դրամահավաքը։

Այդ մասին նշված է ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի կոչում.

«Կոչ եմ անում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված բոլոր պետական այրերին, հոգևոր առաջնորդներին, սփյուռքում գործող կուսակցություններին և կազմակերպություններին, անհատներին՝ իրենց ողջ ներուժն ուղղել այս դրամահավաքին, օգտագործելով բացառապես Հիմնադրամի խողովակները։

Այն է՝ դրամական փոխանցումներ իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում հատուկ այս նախաձեռնության համար ստեղծված առցանց հարթակի կամ բանկային հաշվեհամարների միջոցով, ինչպես նաև սփյուռքի համայնքներում կապվել Հիմնադրամի տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հավաքագրված միջոցները նաև այդ խողովակներով Հիմնադրամին փոխանցելու նպատակով»։

Նշվում է, որ հավաքագրված ողջ միջոցները կուղղվեն առողջապահության ոլորտին, ինչպես նաև ամենահրատապ անհրաժեշտութուն ունեցող սոցիալական խնդիրների լուծմանը։

Նյութի աղբյուրը medianews.site

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS