ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել. Տեսանյութ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան եթերում անդրադարձ է կատարել ուսման վարձավճարների հարցին։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր շրջաբերական է ուղարկել պետական և ոչ պետական բուհերի ռեկտորներին։ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը`

նախարարն առաջարկել է արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձերի չվճարման հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց: Արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց:

Միաժամանակ այն ուսանողները, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, նրանց տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը», այս մասին նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։

https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158161526633501/?t=139

(Visited 655 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS