Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի մինչև մարտի 23-ը. Պատասխանատու են արդյո՞ք կենդանիները COVID-19-ի առկայության համար

Պատասխանատու են արդյո՞ք կենդանիները COVID-19-ի առկայության համար

Հավանաբար, COVID-19-ի առավել գերակշռող փոխանցման ձևը՝ մեկ անձից մեկ այլ անձին փոխանցումն է:
Առկա տվյալները թույլ են տալիս ենթադրելու, որ COVID-19 վիրուսը կենդանական ծագում ունի: Ընթացիկ հետազոտությունները շատ կարևոր են՝ հիվանդության առկայության և տարածման կենդանական սկզբնաղբյուրները հայտնաբերելու (այդ թվում՝ ներգրավված կենդանիների տեսակները) և այս հիվանդության տարածման հարցում այդ կենդանի ռեզերվուարների /պահոց/ հավանական դերը հաստատելու համար:

Այնուհանդերձ, ներկայումս չկան բավարար գիտական ​​ապացույցներ՝ հիվանդության առաջացման կենդանական սկզբնաղբյուրը առավել հստակ որոշելու և կենդանիներից մարդկանց հիվանդության փոխանցման ուղիները և ձևերը բացատրելու համար:
Գենետիկական հաջորդականության տվյալները ցույց են տալիս, որ COVID-19 վիրուսը սերտորեն կապված է այլ CoV-ի հետ, որը շրջանառվում է (Rhinolophus) չղջիկների բնակատեղերում:

Կա հավանականություն, որ այս հիվանդությունը մարդուն փոխանցվելու հարցում ներգրավված է եղել միջանկյալ՝ «միջնորդ» վարակակիր:
Հիվանդության փոխանցման սկզբնաղբյուր հանդիսացող կենդանիներին պարզելու նպատակով իրականացվող գիտական հետազոտություների առաջնահերթ խնդիրները քննարկվել են COVID-19-ի վերաբերյալ ԿԱՀԿ (OIE) ոչ ֆորմալ խորհրդատվական խմբի նիստում և ներկայացվել են ԱՀԿ հետազոտությունների և նորարարությունների գլոբալ ֆորումում՝ (2020 թ. Փետրվարի 11-12,) ԿԱՀԿ (OIE) վայրի կենդանիների հարցերով աշխատանքային խմբի նախագահի կողմից:

Կան արդյո՞ք կենդանի կենդանիների կամ անասնաբուծական արտադրանքների հետ կապված նախազգուշական միջոցներ, որոնք անհրաժեշտ է պահպանել
Չնայած COVID-19 վիրուսի ծագման վերաբերյալ գոյություն ունեցող անորոշությանը՝ ԱՀԿ-ն ներկայացրել է առաջարկություններ, որոնց համաձայն՝ կենդանի կենդանիների, թռչնաբուծական և անասնաբուծական արտադրանքների շուկաներ այցելելիս անհրաժեշտ է պահպանել հիգիենայի ընդհանուր կանոնները, մասնավորապես՝ կենդանիների և

կենդանական ծագման ապրանքների հետ շփումներ ունենալուց անմիջապես հետո, պետք է պարբերաբար, ձեռքերը լվանալ օճառով և խմելու ջրով, խուսափել ձեռքերով աչքերին, քթին, ձեռքերին հպվելուց, ինչպես նաև հիվանդ կենդանիների կամ կենդանական ծագման փչացած մթերքների հետ շփումներից: Անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ցանկացած շփումներից այն կենդանիների հետ, որոնք կարող են բնակվել նման շուկաներում (օրինակ՝ թափառող շներ և կատուներ, կրծողներ, թռչուններ, չղջիկներ):

Անհրաժեշտ է նաև ուշադիր լինել, որպեսզի որևէ շփումներ չլինեն գետնին կամ արտադրամասերի շինարարական շինություններում և շուկաներում թափված պոտենցիալ վարակ պարունակող կենդանական թափոնների և հեղուկների հետ:
Վարակի տարածման կանխման վերաբերյալ ԱՀԿ-ի կողմից հրապարակված ստանդարտ ուղեցույցը ներառում է այնպիսի ցուցումներ, ինչպիսիք են՝ ձեռքերի կանոնավոր և պարբերաբար լվացումը, հազալիս կամ փռշտալիս բերանը և քիթը արմունկով ծածկելը, խուսափելը սերտ շփումից այն մարդկանց հետ,

ովքեր ունեն այնպիսի շնչառական հիվանդության ախտանիշներ, ինչպիսիք են հազը և փռշտոցը: Ինչ վերաբերում է սննդի անվտանգության ապահովման ընդհանուր մեթոդներին, ապա անհրաժեշտ է առանձնակի զգուշություն ցուցաբերել հում մսի, կաթի և կենդանական օրգանների հետ առնչվելիս՝ խոհարարական վերամշակում չանցած սննդամթերքի խաչմերուկային վարակում թույլ չտալու համար:

Առողջ կենդանիներից ստացված և պատշաճ կերպով պատրաստված միսն անվտանգ է կիրառման համար:

Ի՞նչ է հայտնի COVID-19-ի և ուղեկից կենդանիների (կոմպանիոն) մասին

COVID-19- ի ներկայիս տարածումը՝ մարդուց-մարդուն վիրուսի փոխանցման արդյունք է: Մինչ օրս չկա որևէ ապացույց, որ ուղեկից-կենդանիները կարող են տարածել հիվանդությունը: Հետևաբար, ներկայումս չկան որևէ հիմքեր՝ այդ կենդանիների բարեկեցությունը վտանգող որևէ միջոցներ ձեռնարկելու համար:

Հոնկոնգի անասնաբուժության ազգային ծառայությունը ԿԱՀԿ –ին տեղեկացրել է այն մասին, որ վարակված տիրոջ հետ երկար ժամանակ շփման մեջ եղած շնից վերցված նմուշները ցույց են տվել SARS-CoV-2-ի առկայության դրական արդյունք՝ (տես հրատապ ծանուցում (01/03/2020)):
Իրական ժամանակում PCR մեթոդով անցկացված թեստի արդյունքները հաստատել են COVID-19 վիրուսի գենետիկական նյութի առկայությունը: Շան մոտ հիվանդության ոչ մի կլինիկական նշան չի հայտնաբերվել:

Ինչպես նաև, չկան ապացույցներ , որ շները որոշակի դեր են խաղում տվյալ հիվանդության տարածման գործում: Որոշելու համար, թե արդյո՞ք տարբեր կենդանիներ կարող են տուժել COVID-19 վիրուսից, և եթե այո, ապա ինչպե՞ս նրանք կտուժեն, անհրաժեշտ է անցկացնել հետագա հետազոտություններ:
ԿԱՀԿ-ն կշարունակի տրամադրել թարմացված տեղեկություններ՝ նոր տեղեկատվություն ստանալուն պես:

Ուղեկից-կենդանիների տեղափոխման կամ վաճառքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտությունը հաստատող կամ հիմնավորող որևէ ապացույցներ չկան:

Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS