Այս պահին զինակոչը հետաձգելու անհրաժեշտություն չկա:
Այս մասին ապրիլի 13-ին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Ըստ նրա` զինակոչը կանցկացվի ըստ ժամանակացույցի, բայց անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել:
«Դեռ շուտ է ասել: Զինկոմիսարիատները պատրաստ են: Բոլորին անհատական պաշտպանության միջոցներ են հատկացվել: Ախտահանման աշխատանքներ կիրականացվեն օրվա ընթացքում մի քանի անգամ», — ասաց Սահակ Օհանյանը:
Տեսանյութը դիտեք ստորև.
Նյութի աղբյուրը՝ News. am
(Visited 99 times, 1 visits today)