Կողոպտիչների, թալանչիների դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հանգստի գոտի. Լևոն Շիրինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 20-ի նիստում անդրադարձել է Մոնումենտում կառուցված դղյակների օրինականության հարցին՝

ասելով, թե դրանց տերերը, կառուցելով այդ շինություններն ապօրինի, հետո իրենք էլ օրենք են ընդունել, որ այդ անօրինական կառույցները քաղաքապետարանը պարտավոր է օրինականացնել: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դա արհամարhանք է հանրային կարծիքի հանդեպ, և հանձնարարել է արդարադատության նախարարին ուսումնասիրել հարցն ու հարկ եղած դեպքում անցումային արդարադատության գործիքի կիրառման հնարավորությունը:

Թեմային անդրադարձ է կատարել նաև քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մասնավորապես նշելով. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, օրինակ, համայնքային հողի վրա ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և իր համար դրական պատասխան չստանալով՝ փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին օրինականացնել կառույցը»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային՝ ասաց. «Ես սպասում էի, որ վարչապետը պետք է ասի հետևյալը. կառավարությունը որոշում կկայացնի, ու այդ անօրինական շինությունները՝ որպես կողոպուտի, պետական գանձագողության, թալանի արդյունք, պետք է պետականացվեն»։

Ըստ Շիրինյանի՝ կառավարությունը պարտավոր է դեկրետներով կառավարել երկիրը. «Անցումային և այլ դրույթները զիջում են մաֆիային, հայկական ծովահրեշին։ Կարծում եմ՝ երկու հատված կա՝ զինվորականության մասով բանակի կարիքների բավարարման համահայկական ֆոնդ պետք է ստեղծվի, իսկ քաղացիականով էլ՝ ռեֆորմի ֆոնդ։

Հասարակության մեջ հստակ պահանջ կա՝ կողոպտիչների, թալանչիների դղյակները պետք է տրամադրվեն բանակին՝ որպես հանգստի գոտի, իսկ քաղաքացիական իմաստով՝ դրանք մշակույթի օբյեկտ պետք է դառնան։

Ընդ որում՝ դա առանց նեյնիմի պետք է արվի, զիջելը մահվան նման մի բան է»։

(Visited 72 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS