Կորոնավիրուսը հասավ ԱՄՆ. Գրանցվել է մահվան առաջին դեպքը.

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում առողջապահության ոլորտի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ COVID-19 կորոնավիրուսից առաջին մարդն է մшհացել:

Ինչպես փոխանցում է Associated Press-ը, Օրեգոն և Վաշինգտոն նահանգների իշխանությունները մտահոգված են, որ նոր տեսակի կորոնավիրուսը տարածվում է արևմտյան ափամերձ շրջաններում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ երեք մարդ հիվանդացել է անհայտ պատճառով:

Ինչպես ավելի վաղ հաղրոդվում էր, Ճապոնիայում գտնվող Diamond Princess զբոսանավից հայրենիք վերադարձած ամերիկացիներից 42-ի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Նրանց նկատմամբ տեղափոխվելուն պես կարանտին է սահմանվել:

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 67-ի:

(Visited 78 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS