Կորոնավիրուսն անցնում է սահմանները. Արդեն 2 դեպք գրանցվել է…

Իրանում COVID-19 կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարությունը:

Ինչպես հայտնում է en.isna.ir-ը, երկրում կորոնավիրուսի առաջին դեպքերն են գրանցվել: Պացիենտների ազգության եւ նրանց առողջական վիճակի մասին չի հաղորդվում:
Վարակվծաներին մեկուսացրել են: Նրանց անալիզների արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ:

Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսը սպանել է արդեն 2011 մարդու: Միայն վերջին օրերին Չինաստանում 137 մահվան դեպք է գրանցվել եւ մեկ դեպք՝ Հոնկոնգում:

Վարակվածների թիվը հասնում է 75 216-ի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS