Կփակվե՞ն արդյոք դպրոցները. Առողջապահության նախարարի հայտարարությունը

«Ես անձամբ իմ երկու երեխաներին պատրաստվում եմ ուղարկել դպրոց»,-

քիչ առաջ հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով դպրոցների փաման անհրաժեշտության մասին հարցին: Նա նշեց, որ կորոնավիրուսը երեխաների շրջանում վարակվածության չափազանց ցածր ցուցանիշներ է գրանցում, վարակվածության դեպքում էլ երեխաները թեթև են տանում:

Ըստ Թորոսյանի՝ դպրոցների փակման անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկա:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Քիչ առաջ էլ ԿԳՄՍ նախարարը հայտարարություն տարածեց, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ապա շարունակել. «Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ:

Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆ ՉԿԱ: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS