Հա՜յր, որ լսում ես Քո զшվшկների աղոթքը և օրհնում ես Քո Անունը կանչողներին․․․

Հա՜յր, որ լսում ես Քո զավակների աղոթքը և օրհնում ես Քո Անունը կանչողներին,

ահա ես, ծնողական ամենաբարի զգացումներով լեցուն, իմ երեխաների բարին կամենալով, Քեզ եմ ապավինում` որպես մեր բարեգութ Հոր, ուստի թող ամեն բան Քո բարի կամքի համեմատ լինի:

Դարձրու ինձ իմ երեխաներով ուրախացող ծնող, արժանացրու ինձ նրանց հետ միասին կանգնելու Քո առջև, որպեսզի ես էլ մյուս ծնողների նման ասեմ.

ՙԱհա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ՚ (Եբր.2.13):

Թող փրկվածների հետ միաբան մենք էլ փառավորենք անսահման բարությունդ, հավիտենական սերդ, և օրհնենք սուրբ անունը Քո`

Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հավիտյանս հավիտենից: Ամեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: