«Հազարավոր քաղաքացիներ կարևոր են համարում Ամենայն հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»․ ԱԺ փոխնախագահ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սոցկայքի իր էջում գրել է․

«Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:

Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:

Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»:

Նյութի աղբյուրը mamul.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS