Հայազգի զինվորականը բռնաբարել և սպանել է հինգ կնոջ.

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում ավարտվել է նախկին զինծառայող Դավիթ Սարաբաշյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Donnews.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը:

Սարաբաշյանը մեղադրվում է հինգ սպանության, որոնք ուղեկցվել են բռնաբարությամբ, և մեկ չհաջողված հարձակման մեջ:

Նա ձերբակալվել է 25-ամյա Մարգարիտա Կուզմինովայի սպանության կասկածանքով:

2018 թվականի հոկտեմբերի 16-ին աղջիկը դուրս է եկել Ռոստովի Суворовский բնակելի համալիրիրց և անհետ կորել:

Ավելի ուշ նրա դին հայտնաբերվել է տեղի խանութներից մեկի մոտ: Նրա մարմնի վրա եղել են բռնության հետքեր:

Փորձաքննությունը պարզել է, որ սպանությունից առաջ աղջկան բռնաբարել են:

Այս գործի քննությամբ՝ հետաքննությունը կարողացել է ձեռք բերել Սարաբաշյանի՝ նմանատիպ այլ հանցագործություններում «ներգրավվածություն ունենալու անհերքելի ապացույցներ»:

Այսպես, նա 2000 թվականի ապրիլին և հոկտեմբերին, լինելով զորամասերից մեկի զինծառայող, Ռոստովում երկու անգամ հարձակվել է 27 և 32 տարեկան կանանց վրա:

Սարաբաշյանը գոտիով կապել է իր զոհերի պարանոցը, տարել նրանց ամայի մի վայր, որտեղ էլ խեղդել և սպանել է:

«Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Սարաբաշյանը չունի որևէ հոգեկան խանգարում, նրան ախտորոշվել է սեռական նախապատվության խանգարում’ սադիզմի տեսքով»,- նշել են ՔԿ մամուլի ծառայությունից:

Նյութի աղբյուրը՝ /ipress.am/

(Visited 79 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS