Հայաստանի վարչապետը հնձեց այն ինչ ցանել է…Քաղաքագետ

«Փաշինյանը հնձեց այն ինչ ցանել է

Համացանցում բազմաթիվ մարդիկ արդարացի իրենց վրդովմունքն են հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ, իսկ վարչապետի իրական և կեղծ երկրպագուներն անեծքների «բառարանից» բազմաթիվ մաղթանքներ են հղում դեռ անհայտ այդ աղջկան

Բայց այդ միջադեպը պետք է ավելի խորքային անալիզի ենթարկել և հասկանալ, թե ինչու՞ դա տեղի ունեցավ Փաշինյանի հետ…
Պատճառը շատ պարզ է…Արդեն երկու տարի է իշխանության եկած քաղաքական ուժը Փաշինյանի գլխավորությամբ, չնայած բարձրաձայնում է «սեր և հանդուրժողականություն», բայց իրականում այն ատելության մթնոլորտը և

իշխանություններին փոքրիշատե քննադատողների նկատմամբ կենդանական հակակրանք տարածելը, ուղղակի այնպիսի բացասական էներգիա է գեներացրել հասարակության մեջ, որ դա ինչ-որ ձևաչափով պետք է դուրս գա, իսկ գլոբալ առումով՝ դա մի օր պայթելու է…

Քաղաքական հակառակորդներին թշնամի հռչակած Փաշինյանը և նրա թիմակիցները, ովքեր մայրուղիներին մերժված Սերժ Սարգսյանի բուկլետներն էին «ճպացնում» ուրիշների ճակատին, մարդկանց տների մոտ տանում էին դագաղներ ու պսակներ էին դնում, սև լենտերի վրա գրում էին վերջիններիս անունները և հոգեհանգիստներ կազմակերպում չէի՞ն մտածում,

որ դա սարսափելի ցավ է պատճառում իրենց կողմից «մեռած» հռչակված մարդկանց ընտանիքի անդամներին, բարեկամներին և ընկերներին, կամ վարչապետին սպասարկող հայտնի ՊՈԱԿ-ի կեղծ և իրական որոշ խուլիգան և անդաստիարակ երկրպագուների կողմից իշխանություններին քննադատողների հասցեին հնչող ամենավերջին հայհոյանքները և վիրավորանքներն անհետևանք էին մնալու…Իհակե՝ ոչ…

Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ իր կողմից հռչակված «սերը և հանդուրժողականությունը» պետք է կյանքի կոչվեն, այլ ոչ թե մնան որպես խոսքեր, որոնց թիկունքում իրականում նա և իր թիմը ատելությություն և անհանդուրժողականություն են տարածում, որի պտուղները նա ճաշակեց Երևանի մետրոպոլիտենում…

Փաշինյանի հետ տեղի ունեցածն այդ ատելության և անհանդուրժողականության դրսևորման դեմ լոկալ պոռթկում էր…Ավելի սարսափելի կլինի, եթե հասարակության տարբեր շերտերը դուրս գան միմյանց դեմ… Այդ ժամանակ բոլորը կպարտվեն՝ այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը…

Հ.Գ. Հայաստանի վարչապետը հնձեց այն ինչ ցանել է… Մարդիկ առաջնորդվում են՝ այն ինչ կարելի է իշխանությունների ներկայացուցիչներին, կարելի է նաև իրենց…Ու չի բացառվում, որ քարոզարշավի և ընդհանրապես մարդկանց հետ հանդիպումների ժամանակ տարբեր միջադեպեր տեղի ունենան…»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

(Visited 164 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS