Հայաստանում այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվելու 977հաստատված դեպք:
Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդ օրվանից մինչեւ այս պահը 30 նոր դեպք ենք ունեցել: Այս պահին մեր ակտիվ դեպքերը, երբ հիվանդները գտնվում են հիվանդանոցներում, մոտ 750-ի կարգի է: Այս պահի դրությամբ ունենք 13 մահ:
Մահացած քաղաքացիների միջին տարիքը 76,2 է, իսկ հիվանդների միջին տարիքը 42: Այս վիճակագրությունը նույնպես հաստատուիմ է, որ կորոնավիրուսը առանձնապես վտանգավոր է բարձր տարիքի մեր քաղաքացիների համար»,-ասաց վարչապետը:
Նյութի աղբյուրը՝ News.am
(Visited 75 times, 1 visits today)