Հայաստանում բոլոր 15 տարեկան աղջիկները հավելյալ ստուգումների կենթարկվեն. Նոր նախագիծ ընդունվեց.

Այսօր՝ մարտի 5-ին, կառավարության նիստում Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թվականների միջոցառումները հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց,

որ նախագծի համար ծախսվելիք ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են բյուջեի մասին օրենքով, իսկ նոր որոշմամբ կարգավորվում են ծախսման ուղղությունները. «Այն երեք հիմնական գործողություն է ենթադրում: Առաջինը բոլոր 15 տարեկան աղջիկների հավելյալ ստուգումն է: Մենք, ի սկզբանե հայտնաբերելով վերարատադրողական տարիք մտնող աղջիկների առողջական խնդիրները, դրանք կկարողանանք բուժել և կխուսափենք չբերությունից»:

Երկրորդը՝ ամուսնության գրանցումից հետո զույգերի մոտ պետության կողմից երաշխավորված հետազոտությունների անցկացումն է, որպեսզի հղիություն պլանավորելիս դեպքերի մեծ մասում եղած խնդիրները հայտնաբերվեն ու բուժվեն:


Երրորդը վերաբերում է հղիության ժամանակ կատարվող հետազոտությունների ծավալին, այն էականորեն կընդյալնվի, ինչը կբերի բնական վիժումների թվի իջեցմանը: Դրա մեջ ներառվելու է մոտ 10 հազարից ավելի կին:

Արսեն Թրոոսյանը նշեց, որ ձեռնարկվող քայլերի արդյունքները միանգամից չեն երևա, սակայն արդնե այս տարի մինչև 100 ավել ծնունդ կլինի, իսկ 2021-22 թվականներին՝ 1000 և ավելի ծնունդ:

Նախագիծն ընդունվեց:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS