Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին

Ս.թ. փետրվարի 19-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով,

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից իրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել են զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները:
Հայկական կողմից թույլատրված գործողության ողջ ընթացքում ադրբեջանական որոնողական խմբի աշխատանքների համար ապահովվել են անվտանգության բոլոր պայմանները:

Նյութի աղբյուր՝ news.am

(Visited 430 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS