Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը մինչեւ ապրիլի 7-ը ժամկետ է տվել Նիկոլ Փաշինյանին

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը պահանջագիր վերջնագիր է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

եւ ժամկետ տվել մինչեւ ապրիլի 7-ը: Նա նշել է, որ եթե մինչեւ այդ ժամկետը Նիկոլ Փաշինյանի կողմից դրական պատասխան չլինի, ինքն անձամբ սկսելու եւ ղեկավարելու է «հայ ժողովրդի հրապարակային բազմահազարանոց ճշմարիտ եւ արդար պայքարը՝ հեռացնելով Փաշինյան Նիկոլին Հայաստանի վարչապետի պաշտոնից»:
Ստորեւ ներկայացնում ենք պահանջագիր-վերջնագիրը.

«Ազնվասի՛րտ Հայեր
Նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում լրջագույն ներդրում ունեցած եւ 15 տարիների ընթացքում շուրջ 1.500 հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներ կազմակերպած «Սյունյաց եւ Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունների  ավելի քան 300 մասնաճյուղերի ամուր հիմքի վրա ձեւավորված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» ազգային քրիստոնյա կուսակցությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին եւ Հայաստանի Հանրապետության գործող կառավարությանը ներկայացնում է կարեւորագույն տասը պահանջներ`ըստ հստակ ժամանակացույցի:

Պահանջ 1-ին. Անհապաղ հրաժարվե՛լ «Իմ քայլ»-ը խմբակցության՝ սույն թվականի փետրվարի 6-ին Ազգային Ժողովում ընդունած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» հակասահմանադրական եւ Հայոց պետականության դեմ ուղղված որոշումից, որի քաղաքական միակ նպատակն է ունենալ այսօրվա Հայաստանակործան եւ ապազգային իշխանության կամակատար Սահմանադրական դատարան, որպեսզի Հայոց պետականության, Արցախյան հարցի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայկական ավանդական ընտանիքի դեմ ուղղված հակազգային բոլոր ծրագրերն անխափան իրականացվեն։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) կառավարությունից՝ դադարեցնե՛լ Արցախի Հանրապետության դեմ ուղղված դավաճանական դիրքորոշում ունեցող բանակցությունները (Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը եւ ոչ ոք չի կարող նույնիսկ քննարկել կամ շահարկել Սուրբ Արցախի տարածքային ամբողջականության հարցը՝ ազատագրված յոթ շրջաններով հանդերձ), դադարեցնե՛լ Ստամբուլյան կոնվենցիայի այլասերված բարքերի հաստատման գործընթացը

Հայաստանում եւ Արցախում, դադարեցնե՛լ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ հայկական ավանդական ընտանիքի դեմ ուղղված հայակործան բոլոր ծրագրերի իրականացումը, դադարեցնե՛լ հայ-թուրքական սահմանն ու Հայաստանի անվտանգությունը Թուրքիայից պաշտպանող, Հայաստանի ռազմավարական դաշնակից, Հայ Ժողովրդի դարավոր բարեկամ Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերը Հայաստանից դուրս բերելու հայակործան՝ նպատակ դարձած քարոզչությունը, քանզի փաստ է, որ հենց այս ամենի իրավական ամրապնդմանն էլ ուղղված է Սահմանադրական փոփոխությունների սույն հանրաքվեն:

ՀՀ իշխանություններից պահանջո՛ւմ ենք՝ անխախտ պահել ՀՀ Սահմանադրությունը եւ ՀՀ իշխանությունների՝ օրենսդիր, գործադիր, դատական մարմինների անկախ գործելու իրավունքը:
Պահանջ 2-րդ. 2020 թվականի մայիսի 10-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ամբողջ ընդերքն ազգայնացնել, այսինքն՝ ընդերքի ամբողջ շահույթը բացառապես ուղղել դեպի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որի արդյունքում էլ՝ 4-րդ ամսից սկսած՝ 1 անգամ, 3-րդ տարվա մեջ՝ 2 անգամ, 5-րդ տարվա մեջ՝ 3 անգամ պարտադիր պետք է բարձրացնել առաջին հերթին հետեւյալ ոլորտներում աշխատող, ծառայող քաղաքացիների աշխատավարձերը.

 

ա) Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատող բոլոր բանվորներինը,
բ) Հայաստանի եւ Արցախի սահմանագիծը պահող բոլոր զորամասերի հրամանատարներինը, սպաներինը, պայմանագրային զինծառայողներինը՝ անընդհատ բարելավելով զինվորականի սոցիալական վիճակը,

գ) Պաշտպանության, Ոստիկանության, Ազգային անվտանգության, Արտակարգ իրավիճակների, Արդարադատության, իրավական եւ դատական համակարգերի բոլոր ծառայողներինը եւ աշխատակիցներինը,
դ) թոշակառուներինը,

ե) մանկավարժներինը,
զ) բժիշկներինը,
է) կրթության եւ գիտության, մշակույթի, արվեստի, գրականության եւ սպորտի ոլորտի բոլոր աշխատողներինը:

Կրկնում եմ, խոսքը վերաբերում է աշխատավարձերի եւ թոշակների բարձրացմանը:
Պահանջ 3-րդ. 2020 թվականի մայիսի 10-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը միանվագ ֆինանսական աջակցություն ցուցաբերել 20-րդ դարավերջի արցախյան ազատագրական հերոսամարտի սկզբից մինչեւ այսօր ՀՀ եւ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած եւ նահատակված բոլոր հայորդիների ընտանիքներին՝

յուրաքանչյուրին հատկացնելով 35 միլիոն դրամ, իսկ նահատակված եւ 20-րդ դարավերջի արցախյան ազատագրական հերոսամարտի սկզբից մինչեւ այսօր ՀՀ եւ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած եւ հաշմանդամ դարձած բոլոր հայորդիների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր ամիս տրվող թոշակը կրկնապատկել՝ սկսած սույն թվականի մայիսի 10-ից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

(Visited 112 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS