Հայտարարություն հաճախորդների համար. «Ինեկոբանկ»-ը հայտարարություն է արել.

Տույժեր չեն կիրառվի․ «Ինեկոբանկ»-ը հայտարարություն է արել «Հայտարարություն Հաճախորդների համար.

 


Հոգ տանելով հաճախորդների առողջության մասին` հայտարարում ենք.
2020թ.-ի մարտի 10-ից մինչև 2020թ.-ի ապրիլի 30-ը ներառյալ վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից այդ վճարումները 2020թ.-ի

մինչև ապրիլի 30-ը ներառյալ կատարելու դեպքում` նրանց նկատմամբ տույժեր չեն կիրառվի և չի համարվի պայմանագրային պարտավորությունների չկատարում։

Միաժամանակ, եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին բանկը հորդորում է հնարավորության դեպքում իրականացնել իրենց վարկերի գծով վճարները, որպեսզի երկու ամիս հետո առավելագույնս խուսափեն ապագա վճարումների բեռն ավելացնելուց:

Այն փոքր և միջին բիզնես հաճախորդներին, ովքեր տուժել են այս իրավիճակում, բանակցությունների միջոցով կառաջարկվեն լուծումներ` նպատակ ունենալով աջակցել այդ ոլորտներում կայունությանը և աշխատատեղերի պահպանմանը:

 


Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Կառավարությանը․
Հայտարարել արտակարգ դրություն և նվազագույնի հասցնել քաղաքացիների տեղաշարժը,

Ինչպես նաև, մշակել ֆինանսական օժանդակության փաթեթ, որը կուղղվի տուժած ոլորտներում գործող բիզնեսներին` իրենց աշխատակիցների աշխատավարձերի վճարման նպատակով:

Ստեղծված իրավիճակում բանկի առաջնային մտահոգությունը մեր քաղաքացիների առողջությունն է և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:
Վստահ ենք, որ միասնական և համակարգված գործելու դեպքում կհաղթահարենք ստեղծված իրավիճակը»,-ասված է «Ինեկոբանկ»-ի հայտարարության մեջ:

(Visited 270 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS