Հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 23-ին, ժամը 11:09-ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել,

որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցի թիվ 1 շենքի 4-րդ մոտքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնած ԱԻՆ փրկարարական ջոկատը բացել է բնակարանի դուռը և ննջասենյակի աթոռին հայտնաբերել Ռազմիկ Ի.-ի (ծնված 1969 թ.) դին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS