Հայտնի դերասանի խոսքը ուղղակի հիացրեց ողջ աշխարհի հայությանը. (Տեսանյութ)

«Մշակույթը ինչպես որ եղել է ցավալի վիճակում, այդպես էլ կա, իսկ մեր երկրում կատարված փոփոխությունները արմատական են ու հուսադրող, սակայն այժմ չենք հասել մշակույթին»,- սրա մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց դերասան Ալեքսանդր Խաչատրյանը՝ հավելելով, որ մենք չունեինք ազգանպաստ ծրագիր, ազգային ռազմավարություն:

 


«Մեզ ազգային ծրագիր է պետք՝ կառուցված մշակույթի վրա»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ կրթությունը էական է, ու կրթության հենարանում հենց մշակույթն է:«Ամեն մեկս մեր ներսում պետք է պայքարենք, ինքնամաքրվենք՝ փորձելով մոտենալ տասը պատվիրաններին» ,-ասեց դերասանը: Նա ևս ավելացրեց, որ մեր ազգային արժեքները վերաիմաստավորելու կարիք կա.

«Մենք պետք է գնահատենք այն, ինչ ունենք, ու դրան հենվելով՝ նայենք աշխարհին և մեր ունեցածով մտնենք աշխարհ»: Ապրիլի 5-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, շատերն այստեղ հասարակությանը «սևերի և սպիտակների» բաժանման միտում են տեսնում: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Ալեքսանդր Խաչատրյանը ընդգծեց.

 


«Ես չեմ ուզում ընկնենք ծայրահեղությունների մեջ, իսկ հասարակությանը գունազատել «սևի ու սպիտակի», ծայրահեղության մեջ ընկնել է, մենք զանազան գույներ ունենք:
Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, հետո եթե Սահմանադրությունը մեր դեմքն է, Սահմանադրական դատարանն էլ մեր խիղճն է երևի, ու մենք պիտի որոշենք՝ մենք խիղճ ունենք,

թե ոչ, ու եթե ունենք ինչպես է արտահայտվում ու ինչպիսին է մեր խիղճը:Ես, իհարկե, համաձայն եմ, որ փոփոխություն կատարվի, որ Սահմանադրությունն էլ ունենա էս հեղափոխության ոգին, ու հնարավոր լինի իրագործել այն միտքը, որի համար ոտքի ելավ ամբողջ ժողովուրդը »:

Առավել մամրամասն դիտեք տեսանյութում.

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS