Հանուն Նոր Հայաստանի և հայ ժողովրդի.Բոլոր Զինծառայողների ,պատերազմի մասնակիցների կոմունալները սահմանել 50%.

ՀՀ Ազգային Վերահսկողական Դուխով Մարտիկներ Նախաձեռնության կողմից առաջարկվող նախագծեր հանուն Նոր Հայաստանի և հայ ժողովրդի.

1) Կուլակաթափել բոլոր նախկին թալանչիներին և թաքնված թալանչիներին,ստուգելով ծանոթ,բարեկամ,ընկեր ,հարևանների բանկային տվյալները և ինչ ֆիրմաներ կամ ընկերություններ կան իրենց անոյններով։

2) Անձնագրային և Վիզաների օրենսդրական փոփոխություն ,այսինքն եթե նոր անձնագիր և այդի քարտ ստանալու համար վերջնաժամկետը տրված է օրինակ 21 օր ,ապա սահմանել երկուսի դեպքում անվճար:

3) Հիմնադրել Նոր Հայաստանում Պետական բանկ և մարզերում բացել մասնաճյուղեր,որպեսզի ցանկացած հհ քաղաքացի վստահաբար իր եկամտահարկերը, հարկերը, տուրքերը մուծի պետական բանկ, քանի որ պետական բանկ կամ պետ բյուջե նույն բանն է։

4) Բոլոր նոր սկսնյակ մանր,միջին և խոշոր բիզնես սկսելու համար տրամադրել վարկեր։

5) Վերացնել Նուռ քարտ հասկացողությունը և բոլոր պարտավորությունները ճանաչել անվավեր, քանի որ Նուռ քարտի վճարումները լցվում են Սերժի եղբոր Սաշիկի գրպանները։

6) Նոր Հայաստանում օլիգարխ միջին խավ և աղքատ հասկացողությունը վերացնել ։ Նոր հայաստանում ամեն մի քաղաքացի պետք է լինեն հավասար։

7) Նոր Հայաստանին վերադարձնել բոլոր հիմնարկ ձեռնարկությունները,առողջարանները,որոնք տարիներ առաջ պետությունից զավթել են կամ գնել գռոշներով։

8) Վերականգնել բոլոր պետական ֆեռմաները,ջերմոցները,ֆաբրիկաները,գործարանները։

9) Նոր Հայաստանում Հայաստանը վերադարձնել ամբողջովին ժողովրդին։
Այլևս Ոչ մի Դոդի Գագո,Ոչ մի Լֆիկ Սամո,Ոչ Մի Ծաղիկ Ռուբո,Ոչ մի Թոխմախի Մհեր,Ոչ մի Միրան Բանան,Ոչ Մի Տաշիր Կարեն ու Տաշիր Սամո, Ոչ Մի Նեմեց Ռուբո,Ոչ մի Մապի Ալիկ,Ոչ Մի Շինանյութի Սերգեյ։։
Նոր Հայաստանում պետք է լինեն միայն ու միայն Հայաստանի քաղաքացիներ։

10) Բոլոր Զինծառայողների ,պատերազմի մասնակիցների կոմունալները սահմանել 50% Վետերաններինը,զոհվածի ընտանիքինը 0 դրամ(անվճար)

11) Նոր Հայաստանում այլևս բացառել նվազագույն աշխատավարձ 100.000 դրամ։ Նոր հայաստանում նվազագույն աշխատավարձ սահմանել առանց աշխատողի հաշվին պահումների 300.000 դրամ և ավել։

Հարգելի ՀՀ Նախագահ ,Հարգելի Վարչապետ։ Մենք վստահեցնում ենք ,եթե դուք լսեք ժողովրդի ձայնը ,հաշվի առնեք կամքը, բոլորին ,առանց բացառության ծանոթ կամ ընկեր կուլակաթափ անեք,մինջև վերջին գռոշը վերադարձնեք պետ բյուջե, հավատացած եղեք Հայաստանը կդառնա Սինգապուրից ավելի հզոր պետություն։

Արա Հովհաննիսյան

(Visited 75 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS