Հիանալի առաջարկ. «Հրայր ջան, ՍԴ անդամներով հրաժարական տվեք, ասեք՝ հանրաքվեի 3 միլիարդը տալիս ենք վիրուսի դեմ պայքարին»․ Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

-Արդեն երրորդ օրն է, հանրապետությունն ապրում է արտակարգ դրության ռեժիմում: Անկախությունից հետո արդեն երրորդ անգամն է Հայաստանում հայտարարվում արտակարգ դրություն՝ 1996թ., 2008-ին և 2020թ.:

Բոլորը միաբերան պնդում են, որ առաջին անգամ է արտակարգ դրություն հայտարարվել քաղաքացու շահերի և իրավունքների պաշտպանության համար:-Շատ դիպուկ են ասում, այո, հայտարարված արտակարգ դրություններից սա այն եզակին է, որն իսկապես բխում է քաղաքացու շահից և արվում է քաղաքացու համար:

Այս 12 տարվա ցիկլերը, որոնք բերում են մեր երկրի համար որոշ գործընթացներ, միստիկ խորհուրդ են պարունակում: Ինչպես նախկինում ենք հաղթահարել արտակարգ դրությունները՝ հնարավորինս անցնցում, ու հետո կյանքը շարունակվել է, և փորձել ենք արարել, ստեղծագործել, այնպես էլ հիմա պետք է տրամադրվենք, այս արտակարգ դրությունն,

իհարկե, մեր շահերից է բխում, պետք է պահենք զգոնությունը, ինչպես որ պետությունն է հորդորում մեզ, պետք է հետևենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, և հետևություններ անենք, բայց դա չվերածենք խուճապի, չդարձնենք վախեր:«Սատանան այնքան վախենալու չէ, որքան իր անունը». այս սկզբունքից ելնելով պետք է մոտենանք հարցին:

Ես հարգում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինքնամեկուսացման են գնացել և դրանով ոչ միայն իրենց առողջությունն են ապահովում, այլ նաև շրջապատի առողջությունը: Այդ առումով հրաշալի էր Վեհափառ Հայրապետի խոսքը, երբ ասաց՝ ձեր սենյակներում մենակ եք, բայց իրականում մենակ չեք, ձեզ հետ է ամբողջ հայությունը և աղոթում է ձեր բժշկության համար…

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

(Visited 108 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS