«ՀՀ առողջապահության համապատասխան մասնագետների վրա կասկածել պետք չէ». Արծրուն Հովհաննիսյան.

Ոչ մի ներարկում և դեղահաբ: Հոդերը կվերականգնվեն 3 օրվա ընթացքում.

«Ձախ ոտքի դեֆորմացիա, իսկ ոտքերն իրարից 1սմ կարճ ու երկար են». քույրն ահազանգում է՝ հիվանդ եղբորը զորակոչել են բանակ» նյութի վերաբերյալ ՀՀ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համացանցում նյութ է պտտվում զինվորի ոտքերի երկարության հետ կապված։ Հարգելիներս ես հասկանում եմ, որ մենք հաճախ էմոցիոնալ ենք մոտենում հարցերին, եթե մեր երեխան ըստ մեզ խնդիր ունի ապա բոլորը սխալ են, բայց ՀՀ առողջապահության համապատասխան մասնագետների վրա կասկածել պետք չէ։

Կենտրոնական բժշկական հանձնաժողովը տվյալ զինծառայողին ճանաչել է պիտանի գործելով լրիվ օրենքի սահմաններում։ ՀՀ կառավարության 2018 ապրիլի 13 ի 404 Ն որոշման համաձայն 43 գ հոդվածով նա պիտանի է ծառայության։

Հորդորում եմ զերծ մնալ չհիմնավորված տեղեկությունների տարածումից և չարատավորել ՀՀ ԶՈւ-երի համբավը։
Եվ չնայած ամեն դեպքում ցանկացած նման դեպքում մենք լրացուցիչ ուսումնասիրում ենք»։

Նշենք, որ ArmLife.am-ի հետ զրույցում Ալբերտ Շառոյանի քույրը նշել էր, որ իր եղբայրը ի ծնե առողջական խնդիրներ է ունեցել՝ ձախ ոտքի դեֆորմացիա, հարթաթաթություն, ոտքերը իրարից 1սմ կարճ ու երկար են, բայց բժշկական հանձնաժողովը չի տեսել խնդիր ու զորակոչել են բանակ:

(Visited 26 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS