ՀՀ երկորդ նախագահ Ռ. Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից կտեղափոխեն «Էրեբունի» ԲԿ.

ՀՀ երկորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից քիչ անց կտեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին:
«Նա այս պահին մեզ մոտ է, բայց որոշեցինք, որ պետք է տեղափոխենք «Էրեբունի» ԲԿ, քանի որ ուղեղի առաջին օգնության ծառայությունը գտնվում է այնտեղ:
Առայժմ գնում է հետազոտությունների և հսկողության համար»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մարտի 7-ին տեղեկացրել էր, որ ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և
ինքնազգացողության վատացման պատճառով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Նաիրի» բժշկական
կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին հարցին ի պատասխան տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար բժշկական օգնության կարիք ունի:

«Մենք առայժմ հետազոտությունների փուլի մեջ ենք և ոչ ոք չի կարող ասել՝ կյանքին վտանգ սպառնում է, թե՝ ոչ:

Կան առողջական խնդիրներ, որոնք պահանջում են, որ նա գտնվի հսկողոթյան տակ»,- եզրափակել է նա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS