Հղիների մասով ծրագիրը կիսահղի ծրագիր է. Նաիրա Զոհրաբյան

Հակաճգնաժամային միջոցառումների մեջ հղիների մասով ծրագիրը կիսահղի ծրագիր է:

Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այստեղ ակնհայտ անհամաչափություն կա: Ասենք հղի ուսուցչուհի է, 24 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ինքը չի համարվում շահառու, բայց իր հարեւանը, որի ամուսինը պայմանագրային ծառայող է, ստանում է 170 հազար դրամ աշխատավարձ, նա շահառու է:

Այդքան մեծ չեն հղիություն ունեցող կանայք, եկեք այս հարցում տարբերակված մոտեցում չցուցաբերենք»,-ընդգծեց նա:

Նշենք, որ հակաճգնաժամային այդ միջոցառումը նախատեսում է ֆինանսական օժանդակություն հատկացնել աշխատանք չունեցող հղիներին, որոնց ամուսինները նույնպես չեն աշխատում:

Տեսանյութը ստորև՝

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS