Հունվարի 1-ից ջուրը կթանկանա․ Ահա թե որքան կկազմի այն

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից նախատեսվում է սպառողների համար փոփոխել ջրի սակագինը․

«Քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել»,-ասաց նա՝ հավելելով, որ այս հարցով հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերի վերջին:

Անդրադառնալով ընկերությունում մոնիթորինգի արդյունքներին՝ ՀԾԿՀ նախագահն ասաց․ «Մոնիթորինգի արդյունքներն արդեն ամփոփել են: Երեկ արձանագրությունն ուղարկվել է ընկերությանը:

Շուրջ 2 մլն ջրի ծավալի ավելացում կլինի: Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ: Կավելացվի փաստացի ծավալը»։

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

Понравилась статья? Поделиться с друзьями: