«Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք»․ Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Ծանոթացեք. Թբիլիսի, մեր օրեր, ախտահանում…

Մենք, ինչ խոսք, ավելի լավ ենք ախտահանում, քան Թբիլիսիում: Հո սենց ծավալով աշխատանքներ չենք անի:

Պատուհան լվանալու փչիկը ամբողջովին բավարար ա: Համ էլ քաղաքապետը մի անգամ արդեն ուղերձ ա հղել ու ասել` որը որից հետո ա: Չեմ հասկանում` էլ ի՞նչ անի էդ մարդը:

Հո չի՞ աշխատի: Շատ անշնորհակալ ենք է, շաաատ: Չենք գնահատում քաղաքի պաշտպանության պետի ջանքերը:

Իսկ եթե ավելի լուրջ, ամոթ ու ևս մեկ անգամ ամոթ, եթե դեռ էդպիսի հատկություն ունեք:

Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք: Չնայած «ՀՀ հպարտ քաղաքացի» եզրույթը կա ու կա, որը պատեհ անպատեհ օգտագործելով, թոզ փչելով ման եք գալիս:


Հ.Գ. Երևի կինո նայելը թողնեմ, անցնեմ ֆուտբոլ նայելու»։

(Visited 117 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS