Հռոմի Պապը հիվանդացել է կորոնավիրուսով. Վատիկանի մամուլի ծառայություն

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ նրա երկու օգնականները հիվանդացել են կորոնավիրուսով, հաղորդում է MSM News-ը ՝ վկայակոչելով Վատիկանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ բարձրաստիճան հոգեւորականների մոտ կորոնավիրուսի փորձանմուշների արդյունքները դրական արդյունք են տվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պապը հրաժարվել է պատարագից եւ այլ կարեւոր պաշտոնական միջոցառումներից ՝ վատ ինքնազգացողության պատճառով: Հռոմի պապը եւ նրա երկու վարակված օգնականները տեղավորվել են Վատիկանի հյուրանոցում, որտեղ նրանց որակյալ բուժօգնություն է ցուցաբերվում:

Հոտի հետ վերջին հանդիպման ժամանակ Պապը խոսել է կորոնավիրուսի մասին.

«Ես կցանկանայի կրկին իմ ցավը հայտնել նրանց, ովքեր հիվանդ են կորոնավիրուսով, եւ այն բուժաշխատողներին, որոնք խնամում են նրանց», — ընդգծել է քահանայապետը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS