«Հրատապ․ հարսանյաց սրահների տնօրենները հրաժարվում են հետաձգել նախապես ծրագրված արարողությունները». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրատապ․ քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ Արմավիրի մարզի հարսանյաց սրահների տնօրենները, որտեղ ամիսներ առաջ ծրագրված են եղել նշանդրեքի և հարսանեկան արարողություններ, հրաժարվում են վարակի պատճառով անսալ կազմակերպիչների խնդրանքին և հետաձգել

նախապես ծրագրված հարսանեկան կամ նշանդրեքի արարողությունները՝ վկայաբերելով հարսանյաց սրահի և կազմակերպիչների միջև կնքված/ստորագրված պայմանագիրը։

Կարծում եմ այս հարցը պետք է լուծել պետության միջամտությամբ, որպեսզի բոլոր միջոցառումների չեղարկում/հետաձգումները կատարվեն օրենքի ուժով։
Մեր քաղաքացիները փաստորեն սոցիալական ավելի մեծ պատասխանատվություն են զգում, քան փոքր ու միջին ձեռնակատերերը։

Այսօր, առավել, քան երբևէ պետք է մեծացնենք մեր անձնական, անհատական պատասխանատվության աստիճանը՝ դա համարելով ազգային անվտնագության կարևորագույն բաղադրիչ։ Այսօր մեր ազգային անվտանգությունը, հանրային առողջությունը կախված է առանձին վերցրած ամեն մի քաղաքացուց և բոլոր, յուրաքանչյուրս պետք է ապրենք ու գործենք այս անխախտ գիտկացմամբ։

Հ․Գ․ Բոլոր այսպիսի դեպքերի համար, մինչև պետության կողմից համապատասխան քայլերի ձեռնարկումը, խնդրում եմ կապվել ինձ անձնական նամակով»:

(Visited 81 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS