Հրատապ ահազանգ. Մանկական հիվանդանոցում կnրnնավիրnւսnվ վարակված երեխա կա.

Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա կա:

Մեզ փոխանցեցին, որ պատանին օրերս է վերադարձել Վրաստանից, որտեղ մասնակցել է մրցումների:

Նա շփվել է տարբեր երկրներից, ինչպես նաև Իտալիայից եկած մասնակիցների հետ: Տղային կորոնավիրուսի թեստ են արել, ինչը դրական է եղել:

 


Այսօր արդեն երկրորդ անգամ են կատարել թեստը և սպասում են պատասխանին:

Հայտնեցին նաև, որ նրան տեղափոխել են սոմատիկ բաժին՝ ընդհանուր հիվանդասենյակ, չեն մեկուսացրել, ինչը վտանգավոր է հիվանդասենյակում գտնվող մյուս երեխաների համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS