ՀՐԱՏԱՊ. ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել. Եվս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում կիրականացվեն հոսանքազրկումներ

ՀԷՑ-ը տարածել է հայտարարություն, ըստ որի՝ երեք օրվա ընթացքում վճարումներ չկատարելու դեպքում կլինեն հոսանքազրկումներ։

Հայտարարությունում ասված է.

«Հաշվի առնելով 22.04.2020 թ. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արված հայտարարությունն առ այն, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած, հետևաբար՝ Համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի՝ փետրվար և մարտ ամսիներին բնակիչ-բաժանորդներին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ըստ այդմ ավարտված է:

Այն բնակիչ-բաժանորդները, որոնք իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS