«Ձեր հանրաքվեի խաթր կորոնավիրուսը ծածկադմփոց չանեք, մարդկանց առողջության հետ չխաղաք։ »․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Թե աշխարհում, թե տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ոչ միայն չի թուլանում, այլեւ նոր մարտահրավերներ է նետում։
ԱՄՆ, Իտալիա, Վրաստան, Իրան, Ադրբեջան. նոր դեպքերը եւ վարակի տարածման թափը հաշվի առնելով՝ ձեռնարկվել են տարաբնույթ լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ։

Այս ֆոնի վրա, ըստ հայաստանյան պաշտոնական աղբյուրների, մեր երկրում իրավիճակը բարվոք է թվում։
Բայց… հուսամ կառավարությունը լավ է հասկանում հնարավոր պատասխանատվության չափը, եթե պարզվի, որ պաշտոնական աղբյուրները գտնվում են ոչ թե առողջապահական, այլ քաղաքական գործոնների ազդեցության տակ։

Կարճ ասած, ձեր հանրաքվեի խաթր կորոնավիրուսը ծածկադմփոց չանեք։ Մարդկանց առողջության հետ չխաղաք։

Նյութի աղբյուրը՝ MediaNews

(Visited 166 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS