Մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Կորոնավիրուսի համաճարակը մեզնից պահանջում է վարքագծի նոր կանոններ եւ նոր ռեֆլեքսներ:

Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, իր տեսաուղերձում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյունքներ տվել են, բայց սա չպետք է թուլացնի մեր զգոնությունը, այլ հակառակը: Եթե եմնք կրկնակի զգոնություն ցուցաբերենք, արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի:

Եթե այդպես չվարվենք, վարակը կարող է ծավալվել նոր թափով եւ մեզ բոլորիս հանգեցնել հումանիտար աղետի:

Այստեղ է, որ իմ կարգախոսը չի փոխվում, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես»,-ընդգծեց Փաշինյանը:

Նյութի աղբյուրը News.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS