Մեկ ամսվա հարկադիր պարապուրդի դեպքում կվարձատրվե՞ն արդյոք աշխատողները. Լուսինե Բադալյան

Քաղաքացիներին անհագնստացնում է՝ մեկ ամսվա հարկադիր պարապուրդի դեպքում, աշխատավարձ ստանալո՞ւ են, թե՞ ոչ․

80, 100, 150 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդիկ, որոնք ոչ միայն վարկառուներ են, նաև սնվում են, ապրում են և այլն, աշխատավարձ ստանալո՞ւ են, թե՞ ոչ․ ԱԺ արտահերթ նիստում այսպիսի հարց բարձրացրեց «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Պատգամավորի երկրորդ հարցը վերաբերում էր շնչառական ապարտներ ներմուծելուն․ արդյոք ունե՞նք բավարար քանակի ապարատներ։
Արձագանքելով՝ վարչապետն ասաց, որ բյուջետային համակարգի բոլոր աշխատողներն աշխատավարձ կստանան լիարժեք, անկախ նրանից՝ ինչքան են գնացել աշխատանքի։

Ինչ վերաբերում է ապարատներին, վարչապետը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարն իրեն ասել է հետևյալը, որ մենք ունենք 360 հատ ապարատ, 11 հատ ձեռք են բերելու և 15 հատ էլ, այս պահին, ինֆեկցիոն հիվանդանոցում ունենք։

«Մենք էս պահին չունենք այդ իրավիճակը, 30 վարակակիրներից միայն 2-ի մոտ է թոքաբորբ, մենք անհրաժեշտություն չունենք խուճապի մատնվելու»- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից այս գործընթացը շարունակվելու է։

(Visited 111 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS