Մի ժամանակ, երբ Ալիեւն էր խոսում, մեր նախագահներն էին քմծիծաղ տալիս

Էս նկարը լացելու աստիճան խայտառակություն է։Թե բա՝ Նիկոլը վարչապետն է, Նիկոլը դեղին մամուլից էն կողմ ոչինչ չգիտի, անգամ Արցախի քարտեզը չգիտի․ ո՞ւմ եք բերել բանակցի 30 տարվա գելի հետ։

Ադրբեջանի նախագահը ասում է մոտավոր էս ձեւաչափով՝ «Ադրբեջանի ժողովրդի համար միակ ընդունելի անզիջում տարբերակը` թող հայերը երկրագնդի վրա գտնեն մեկ այլ տարածք եւ ինքնորոշվեն, այլ ոչ թե Ադրբեջանի տարածքում»։
Վարչապետի աթոռին նստած անձը ասում է՝ «Բանակցային ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Բազմիցս եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ահավոր հարվածի տակ է դնում Արցախի ինքնորոշման իրավունքին, դրա ընկալմանը, իրացման գործընթացին:
Հ.Գ. Հա չմոռանամ մի բան էլ ասել, մի ժամանակ, երբ Ալիեւն էր խոսում, մեր նախագահներն էին քմծիծաղ տալիս։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS