Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարած Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում մահացած ուղևորի են հայտնաբերել:
Ինչպես հայտնում են ռուսական լրատվականները, մահացած ուղևորին
նկատել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել:
Նշվում է, որ դեռ հայտնի չէ՝ մահացողը կի՞ն է, թե՞ տղամարդ:
Նրա տարիքը նույնպես չի հաղորդվում: Փորձագետները կպարզեն նրա մահվան հստակ պատճառը: